Ղազախստանի հարավում գտնվող Արիս քաղաքի Nզորամասի զինապահեստում տեղի է ունեցել պայթյուն՝ հաղորդում է Sputnik-ը: Պայթյունը եղել է 9.20-ին: Ներկայումս էվակուացնում են մարդկանց: Միայն Շիմքենդ քաղաքում բացվել է էվակուացիոն 15 կետ: Արիսում բնակվում է 43 հազար մարդ: Ավելի վաղ հաղորդվել է, որ զինապահեստում հերթով պայթում են զինամթերքները: