Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլու կուսակցությունը ներկայացնողների գրանցումը որպես պատգամավորության թեկնածուների։ Այս որոշումը ԿԸՀ-ն ընդունել է որոշ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։ Հանձնաժողովի մամլո ծառայության կարծիքով Սահակաշվիլիի կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունեցել կանոնադրական խախտումներով։