Ամերիկայի գավաթի խաղարկության B խմբի մյուս դիմակայությունում ուժերով չափվել են Կոլումբիայի ու Պարագվայի ընտրանիները։ Իրենց համար ոչինչ չասող այս խաղում կոլումբիացիները, որ վաղօրոք էին դարձել փլեօֆյան փուլի ուղեգրի տեր, նվազագույն հաշվով պարտության են մատնել մրցակցին՝ հարցականի տակ թողնելով մրցաշարին նրա հետագա մասնակցությունը։