Ամերիկայի գավաթի խաղարկության B խմբի դիմակայությունում Արգենտինայի ընտրանին երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց Կատարի հավաքականին (գոլերը խփել են Մարտինեսն ու Ագուերոն) ու խմբայինում տեղ գրավեց երկրորդ հորիզոնականում, ինչը փլեյ օֆում հանդես գալու ուղիղ հնարավորություն է տալիս։ Նկատենք, որ խմբային նախորդ խաղերում արգենտինացիները պարտվել են կոլումբիացիներին ու ոչ-ոքի խաղացել պարագվայցիների հետ։