Ամերիկյան երգչուհի Նիկի Մինաժը պատմել է իր բոյֆրենդի՝ Քենեթ Պետիի հետ հարաբերությունների մասին ու հավելել, որ շուտով ամուսնանալու են «Ես կարծում եմ, որ ես ես ստացա այն, ինչին մշտապես ձգտում էի՝ լինել պարզապես երջանիկ»։

Երգչուհին նաև ասել է, որ իրենք ձեռք են բերել ամուսնության արտոնագիր։ Վերջինս մի փաստաթուղթ է, որը տեղական իշխանությունների կողմից տրվում է զուգին՝ արտոնելով ամուսնանալու իրավունք։