Հանրահայյտ հոլիվուդյան կինոաստղ Դեմի Մուրը կնկարահանվի «Օ՜ հրաշալի նոր աշխարհ» սերիալում, որը հենված է Օլդոս Հաքսլիի համանուն հակաուտոպիա վեպի վրա՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Հրատարակչության տվյալներով՝ Մուրը կերպավորելու է սերիալի գլխավոր դերակատարի մոր կերպարը։ Ինչպես նշվում է, սերիալը դառնալու է 1998-ին նկարահանված համանուն կինոնկարի ռեմեյքը։ Պրեմիերան նախատեսված է 2020-ի փետրվարին։