Երգիչ Վալերի Մելաձեն ինստագրամում ռուս-վրացական կոնֆլիկտի կապակցությամբ հետևյալ բովանդակության գրություն է թողել․ «Ամեն ինչ անցողիկ է, կանցնի և սա․․․ սակայն կյանքն է անցնում»։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ու Վրաստանի եղբայրական հարաբերությունները անհնար է «մեկ օրում» փլուզել։ Նա միաժամանակ նշել է, որ վրացական զարգացումների կապակցությամբ վճռել է ծնունդը «բուռն չտոնել»։