Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը: Սամբիստների մրցավեճում 82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից՝ պարտության մատնելով իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան է եղել, ու դարձյալ մեր մարզիկը հաղթանակ է տոնել։ Ցավոք եզրափակիչ մրցելույթը պակաս վստահ է եղել։ Արդյունքում՝ արծաթե մեդալ։