Ամերիկայի գավաթի խաղարակության A խմբում երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո հաղթանակ է տոնել Վենեսուելայի ընտրանին, որի մրցակիցը հերթականում եղել է Բոլիվիայի հավաքականը։ Գրանցվել է 3։1 հաշիվը, որը վենեսուելացիների համար մրցաշարային աղյուսակում հինգ միավորով ապահովել է երկրորդ հորիզոնականն ու մասնակցություն փլեյֆյան հանդիպումներին։