Ամերիկայի գավաթի խաղարակության A խմբում հերթական հաղթանակն է տոնել Բրազիլիայի ընտրանին՝ հինգ անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով Պերուի հավաքականին։ Այս հաղթանակը բրազիլացիների հավաքած միավորները դարձրեց յոթը՝ ապահովելով խմբային լիդերությունն ու դուրս գալը փլեյօֆյան փուլ։ Երկրորդն այստեղ Վենեսուելայի հավաքականն է։