Le Parisien-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել 1970-80-ական թվականներին կառուցված, Փարիզի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում։ Կրակը շատ արագ տարածվել է աստիճանավանդակներով, համակել ողջ շենքը։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է երեք հոգի, 28-ը ստացել է վնասվածք։ Հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են։