Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երկրորդ տուրում Չիլիի ընտրանին 2։1 հաշվով պարտության է մատնել Էկվադորի հավաքականին ու վեց միավորով գլխավորել աղյուսակը։ Երկրորդ տեղում է չորս միավոր ունեցող Ուրուգվայի ընտրանին, որը նախօրեին 2։2 էր խաղացել ճապոնացիների հետ։