Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ… ԱՆբարոյականությունը (քծնանք)
Իբր ուզում էի քաղաքականությունից առայժմ հեռու մնալ, մինչև հունիսի 25-ին սպասվող վերաքննիչ դատարանի վճիռը լսելը: Հուսանք, թե այս մի դատավորը չի կրկնի էն տխրահռչակ գրիգորյանի հիմարությունները:
Ի՞նչ էր կատարվում Երևանում այս օրերին: Լուսանկարներ տեսա կանանց, ովքեր կարիճ ռոբի պատկերով պաստառներ են պարզել: Նրանց դեմքի ժպիտից կարելի էր գուշակել, թե ով քանի դոլար էր ստացել` այդ ակցիային մասնակցելու համար: Ոչինչ չունեմ ասելու ռոբի հաբռգած որդու մասին, ով հայ բնակչությունից թալանած գումարները շռաայլորեն բաժանում է թասիբ ու պատիվ չունեցողներին և տանում դատարանի մոտ ցույցի, հետն էլ պիցցա և հանքային ջուր մատակարարում, որ շոգից ու սովից չնվաղեն: Դա որդու պարտքն է իր հոր հանդեպ: Բայց ես չեմ կարող հասկանալ այդ կանանց ու, մանավանդ, երիտասարդներին, որոնք այդ նույն ցույցի ընթացքում իրենց կոկորդներն են պատռում` մարդասպան ռոբին հերոս կոչելով:
Մարդու մեջ բարոյականության սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ արդեն չկա բարոյականության հրամայականը, որովհետև բարոյականության չգրված օրենքներ կան, որոնք պարտավոր ենք պահպանել: Միտք ունի՞ մեր պատմության ակունքներից այդ կանանց հիշեցնել 40 կույսերի ճակատագրի մասին: Մի պահ պատկերացնու՞մ եք, որ սուրբ Գայանեն կամ Հռիփսիմեն ոսկե դրամների փայլից կորցնեին իրենց հավատքն ու Տրդատ թագավորի հրամանին անսալով` հրաժարվեին իրենց առաքելությունից:
Այս կաշառված միտինգավորներից ինչո՞վ է տարբերվում առայժմ ՍԴ նախագահ հրայր թովմասյանը, որը կարիճ ռոբի հետևորդ ու մերձավոր ընկեր սեռժի դայակությամբ վայրեջք է կատարել ՍԴ նախագահի աթոռին: Այս հրայրն է, որ հետաձգեց էն դատավոր կոչված գրիգորյանի ուղարկած գործի քննությունը` սպասելով, թե ինչ նոր հրահանգներ կգան իրեն: Էս նույն հրայրն էր, որ ՍԴ հանդիպման հրավիրեց ՌԴ դեսպանին հենց այն օրերին, երբ դեռ մարդկանց զայրույթը շարունակվում է ՌԴ դեսպանի` հանցագործության մեջ մեղադրվող ռոբի հետ հանդիպան ու երկժամյա զրույցի հետ կապված: ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը շատ դիպուկ ձևակերպեց հրոյի այդ քայլը. «…ժողովուրդը հիմքեր կունենա համարելու, որ դու հակապետական դավադիր գործունեությամբ ես զբաղվում ՌԴ դեսպանի հետ, ինչը կնշանակի, որ դու պետական դավաճան ես՝ դրանից բխող հետևանքներով»:
Առայժմ ՍԴ նախագահի աթոռը գրաված հրոյի այդ քայլին նախորդել էր իր այցը Արցախ, զրույցները Բակո Սահակյանի հետ այն պարագայում, երբ Արցախի նախագահը, օրենքներ ու իրավունքներ խախտելով, անկախ պետություն Արցախից եկել էր անկախ պետություն Հայաստանի դատարան` ռոբի ազատման երաշխավորը դառնալու: Հիմա չասե՞ս, թե հրայրը շարունակում է ղեկավարվել սեռժի կամ ռոբի թելադրանքով: Հրոն դեռ էլի ուրիշ հակաօրինական արարքների է ընդունակ, եթե այդ ծաղրածուին շուտ չհեռացնեն ՍԴ-ից:
…Սպասենք ՍԴ-ից հրոյի ռադ լինելուն և վերաքննիչ դատարանի արդար որոշմանը և հետո նորից անցնենք մշակութային թեմաներին, թե չէ այս (ներողություն) պոռնիկ քաղաքականությունը չափազանց շատ նյարդեր ու ժամանակ է վատնում»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև`լրատվության անհավաստիության: