Երգիչ Էլթոն Ջոնը դարձել է Պատվո լեգիոնի ասպետ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով օրդենը նրան անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն է հանձնել։ Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Մաքրոնը հայտարարել է, որ Ջոնն օրդենը ստացել է ոչ միայն ստեղծագորական նվաճումների համար, այլև ՍՊԻԴ-ի դեմ պայքարի։