Վկայակոչելով աղբյուրները՝ CNN-ը հավաստում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է երկրի պաշտպանության նախարարի պոստում առաջադրել Մարկ Էսպերին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայումս Էսպերը պատրաստում է իր առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նշվում է, որ Թրամփը կողմնակիցներին խնդրել է աջակցել առաջադրմանը։