Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թբիլիսիի բողոքի ցույցերն ավելի շատ վնաս են հասցրել երկրին՝ այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքերով թբիլիսյան խժդժություններն արդյունք են արմատականների պրովոկացիաների ու իշխանության համար կուսակցությունների միջև եղած պայքարի։ Նա նաև հանդես է եկել ի պաշտպանություն Պետդումայի ռուս պագտամավոր Սերգեյ Գավրիլովի․ «Ինչի մասին է խոսքը։ Նրան նստեցրել են այդ բազկաթոռին, ինքն էլ նստել է՝ իմանալով, որ տանտերերին չի կարելի նեղացնել։ Ու ահա թե ինչով է ավարտվել դարերով գովերգված այդ հյուրասիրությունը»։