Յարութ Առաքելեանն իր ֆեյսբուքյան էջում գրում է «ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՀԱՅՐԵՐԻ ՏՈՆԸ...

Նավասարդ ամսվա Արամ օրը (հունիսի 21), Հայկեան Սրբազան տոմարի համաձայն, Արեգնափայլի տոնն է: Արեգնափայլի տոնը հիմնական տոներից է, որը տոնվում է ամառնամուտին, երբ Արեգակն իր ամենափառավոր բարձր կետում է և տարվա ամենաերկար օրն է:

Հայկեան Սրբազան Ուսմունքի համաձայն, Արեգնափայլի տոնը Հայրերի տոնն է:
Արեգնափայլ տոնին նաև տեղի է ունենում Հայոց Կենաց Ծառի՝ Ծիրանենու պտուղ ծիրանի օրհնություն, որը կոչվում է Ծիրանօրհնեք: Հայկեան ուսմունքի համաձայն, ծիրանը համարվում է Արեւի պտուղ, Ծիրանենին՝ Կենաց Ծառ, որի հիման վրա էլ մեր սրբազան Քրմերն ու Արքաները կոչվել են ծիրանածնունդ, ծիրանակիր:

Հայկեան Միաբանութեան Քրմական դասի անունից, կանխավ շնորհավորում ենք բոլոր Բարեպաշտ Արեւորդիներին, մասնավորապես բոլոր Հայ Հայրերին, մաղթելով արեւշատություն և առողջություն»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև`լրատվության անհավաստիության: