Ֆրանսիայում գիտնականները հայտնաբերել են, որ տասը ժամից ավելի տևողության աշխատանքային օրը մեծացնում է ինսուլտի զարգացման հավանականությունը։ Հետազոտողների խոսքերով՝ մարդիկ, ովքեր հիսուն օրվա կտրվածքով աշխատել են օրվա մեջ տասը ժամից ոչ պակաս, նրանց մոտ մյուսների համեմատ ինսուլտի ռիսկայնությունը գերազանցել է 29 տոկոսը։ Նրանք հավելել են՝ մարդիկ, ովքեր տասը տարի կանոնավորապես աշխատել են նման ռեժիմով, ինսուլտի ռիսկայնությունը կազմել է 45 տոկոս։ Գիտնականներն ընդգծել են, որ 10-ժամյա աշխատանքային գրաֆիկը հատկապես վատ է ազդում նրանց առողջության վրա, ովքեր 50 տարեկանից երիտասարդ են։