Այսօր վրա է հասնելու աշխարհի ամենակարճ գիշերը։ Հաջորդ մի քանի օրերին ցերեկվա տևողությունը կլինի անփոփոխ, որից հետո ցերեկային ժամերը կսկսեն կարճանալ։ Արևային կանգի օրը հին կրոններում ու հավատալիքներում կարևորագույն տոն է համարվել։ Մասնավորապես հին Ռուսիայում, մինչև քրիստոնեության ընդունումը, տոնվել է Իվան Կուպալայի տոնը, այդ օրը մարդիկ հավաքել են ծաղիկներ ու խոտեր, գործել են պսակներ, թռել են կրակի վրայով ու այրել անվի տեսքով արևի խրտվիլակը։