Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբում Ուրուգվայի ու Ճապոնիայի ընտրանիների միջև ծավալված սուր մրցակցությունն ավարտվել է 2։2։ Հետաքրքրական է, որր երկու անգամ էլ հաշվի մեջ առաջ են անցել ճապոնացիները, ուրուգվայցիներն եղել են հետապնդողի դերում։ Այս դիմակայությունից հետո Ուրուգվայի ընտրանին չորս միավորով գլխավորում է խմբայինը, ճապոնացիները վաստակեցին առաջին միավորը։