Տարիներն աննկատ անցնում են ու մեզանից յուրաքանչյուրին, մեզանից իսկ անկախ, կանգնեցնում փաստի առաջ, մանավանդ երբ այդ տարիքն արդեն բավականին պատկառելի հասակի մասին է խոսում: Չէ, իր 52-ում էլ Նիկոլ Քիդմանը շատ ավելի վաղ տարիքում նկարահանված «Լայն բացված աչքերով» կինոնկարի նույն գեղեցկուհին է, սակայն նրա պարագայում միայն գեղեցկությունը չէ, որ գլխավորն է: Այս հրաշք շիկահերը նաև տաղանդաշատ ա՛յն դերասանուհիներից է, ովքեր պատկերավոր ասած, ամուսնացած են տեսախցիկի հետ, քանզի այն ինչ դիրքից էլ իր աչքի տակ է առնում սուբյեկտը, միևնույն է, կադրում Աստծո նույն շնորհյալն է:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ