«...Իսկ վերջինիս զուգահեռ չէր խանգարի իմանալ, որ աշխարհում մեռնել կա, վերևներ (հասկացաք, չէ՞, լուրջ վերևներ) գնալ կա, էնտեղ հարց ու պատասխանի կոնկուրսի մասնակցել կա, ու էնտեղի ժյուրիի նախագահը էստեղի ձեր իմացած նախագահը չէ..»՝ երկու տարի առաջ այս օրը գրածս այս տողերն այսօր ֆեյսբուքը հիշեցնում է ինձ: Սակայն դրանից ի՞նձ ինչ, ֆեյսբուքի՞ն՝ ինչ: Տողերը ես գրել էի աշխարհի այս սադայելների համար, ովքեր առայժմ քննության են մասնակցում երկնային դատաստանի մակարդակով ու օրենքներով: Սրանք դեռ տեղյակ չեն, թե Գերագույնը վերևում իրենց ի՛նչ ընդունելության է արժանացնելու, ի՛նչ կուպե է տրամադրելու, քիթ ու պնչներից ի՛նչ կարգի ծուխ է հանելու, ի՛նչ չափի սրած մախաթ է պատրաստել դրանց սիրաշահելու:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ