«Չեռնոբիլի» պրոդյուսեր ու սցենարիստ Կրեյգ Մեյզինը մեկնաբանել է սերիալում պատմական փաստերի խեղաթյուրման հանգամանքները։ Ըստ նրա՝ անչափ դժվար է եղել էկրանային հինգ ժամում տեղավորել երկամյա իրադարձությունը։ Նա զարգացումների ժամանակագրական փոփոխությունը բացատրել է հանդիսատեսին պատմական եղելությունն առավելագույնս ներկայացնելու ձգտմամբ։ Մեյզինն ընդգծել է, որ սերիալում որոշակի անհամապատասխանությունները սխալի արդյունք չեն, այլ մեկ այլ տեսանկյունից մեկնաբանման։