Երեկ տեղեկացրել էինք, որ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի մեր ընտրանին երկու մեդալ է նվաճել։ Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ զիջել է ռումինացի մրցակցին ու դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: Հավելել էինք, որ մեր ևս երկու մարզիկ մեդալ ստանալու հնարավորություն ունեին։ Հուրախությամբ նշենք, որ նրանք արել են այդ բանը։ Արմեն Հարությունյանն (51 կգ) ու Հոմերոս Առաքելյանը (45 կգ) շահել են բրոնզե մեդալ։