Ամերիկայի գավաթի խաղարկության B խմբի Արգենտինա-Պարագվայ դիմակայությունում չեղավ հաղթող կողմ։ Առաջինը գոլը հեղինակել են պարագվայցիները ու միայն 11-մետրանոցի իրացումից են արգենտինացիները վերականգնել հաշվի հավասարությունը։ Դա արել է Մեսին։ Նկատենք, որ պարագվայցիներն ունեցել են հաղթելու հնարավորություն, սակայն չեն կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Երկու խաղից հետո արգենտինացիներն ունեն մեկ միավոր ու եզրափակում են աղյուսակը։ Նկատենք, որ խայտառակ ձախողումն այնքան էլ հեռու չէ։