«Բարսելոնի» ղեկավարությունը Ուսման Դեմբելեին հավաստիացրել է, որ հարձակվողը վաճառքի չի հանվելու՝ տեղեկացնում է «Սովետսկի սպորտը»։ Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացին կարող է դառնալ կատալոնյան ակումբ բրազիլացի Նեյմար վերադառնալու գործարքի մաս։ Ֆուտբոլիստին ակումբում նաև հավաստիացրել են, որ Նեյմարի տրանսֆերն անհնարին է։ Դարձյալ ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացու տրանսֆերի համար «Բարսելոնը» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո։