Հայ օգնության ֆոնդը 2019- 2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներիհամար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ: Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի էծանոթանալ կցված հայտարարություններից: http://edu.am/index.php/am/events/category/96

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»-Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսիուսանողների համար

«Մայքլ Հալաջյան ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և ազգագրություն մասնագիտությունների մագիստրոսական ծրագրի առաջին կուրսիուսանողների համար

«Արմինե և Կարապետ Զամբակ ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտությանև Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետներիմագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար

«Գևորգ և Ալվինա Նիկսարլի կրթավճար»- Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտիցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար

«Ա. Բերբերյան կրթավճար»-Երևանի պետական համալսարանի քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառականմաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջինկուրսեցիների համար

«Մաթևոսյան ուսանողական կրթավճար» -Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկականհամալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանցմասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջինկուրսեցիների համար: