Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար։ Այս պոստում նա եկելէ փոխարինելու Արտակ Զեյնալյանին, ով հրաժարական ներկայացրեց հունիսի 7-ին: Մինչ այս նշանակումը Ռուստամ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։