Ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի վերագրվող միջամտության գործում Դոնալդ Թրամփը մեղադրել է իր նախորդին՝ Բարաք Օբամային։ Նման հայտարարություն նա արել է Օրլանդո քաղաքում /Ֆլորիդայի նահանգ/, որտեղ տվել է իր նախընտրական մրցարշավի մեկնարկը։ «20416-ի սեպտեմբերին, ընտրություններից ոչ շատ առաջ, ՀԴԲ-ն Օբամային զեկուցել է նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, ու նա ոչինչ չի արել, որովհետև գտնում էր, որ արդյունքում Հիլարի Քլինթոնը հաղթելու է։ Դրա համար էլ ոչինչ չի արել։ Նա ընդհանրապես ոչինչ չի արել», -հայտարարել է Թրամփը։