Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի Բրազիլիա-Վենեսուելա դիմակայությունն անակնկալ հանգուցալուծում է ունեցել։ Չնայած աշխարհի հնգակի չեմպիոնների առավելությանը՝ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Խմբային մյուս հանդիպումում Չիլին 3։1 հաշվով առավելության է հասել Բոլիվիայի նկատմամբ ու երկու խաղից հետո չորս միավորով բարձրացել աղյուսակի երկրորդ հորիզոնական։ Նույնքան ունեն և բրազիլացիները։