Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի մեր ընտրանին երկու մեդալ է նվաճել։ Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ զիջել է ռումինացի մրցակցին ու դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: Մեր մյուս մարզիկներից Արմեն Հարությունյանն (51 կգ) ու Ռազմիկ Քուրդյանն (110 կգ) այսօր կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ) սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել։