Երեկ շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանի ընտրական առաջին ռաունդի վիճակահանությունը։ Առաջին խմբում ընդգրկված Հայաստանի «Արարատ-Արմենիա» ակումբի մրցակիցն է լինելու շվեդական հանրահայտ ԱԻԿ-ը։ Խաղերը կկայանան հուլիսի 10-11-ին, ապա՝ մեկ շաբաթ անց։ Ինքնին հասկանալի է, որ մեր թիմին ծանր մրցակից է բաժին հասել անգամ այս փուլի համար, սակայն այսպիսին է հայկական ֆուտբոլի այսօրվա ողբերգությունն ու ուրախությունը։