Մինչ մնացած ակումբները մտածում են ունեցած կազմերը թարմացնելու մասին, Լուկա Իովովիչից ու Էդեն Ազարից հետո Մադրիդի «Ռեալն» արդեն երրորդ ֆուտբոլիստի շնորհանդեսն արեց։ 18-ամյա Ռոդրիգոն «արքայական» է եկել «Սանթոսից»։ Նրան ունենալու համար «սերուցքայինները» ծախսել են 45 միլիոն եվրո։ Իր երկու նախորդների նման Ռոդրիգոն էլ դեռ չի կողմնորոշվել մարզաշապիկի համարի հարցում՝ գտնելով, որ դա այնքան էլ կարևոր չէ, թեպետ միջանկյալ ասել է, որ «Սանթոսում» կրում էր 11 համարը։ Նկատենք, որ այդ համարը ներկայումս զբաղված է։