Լե Բուրժեի ավիասալոնի առաջին օրը ոչ մի պամնագրի ստորագրմամբ չի նշանավորվել Boeing-ի համար: Ընկերության ղեկավարը խոստովանել է, որ կոնցեռնն այս տարի Փարիզ է եկել ոչ թե ինքնաթիռներ վաճառելու, այլ Boeing 737 MAX երկու ինքնաթիռների վթարներից հետո ընկերության դեմքը փրկելու համար: Սակայն այս մեկնաբանությունն էլ սկզբունքորեն ոչինչ չի ասում: Հասունանում է խոշորագույն սկանդալ. անգամ ամերիկյան ավիափոխադրողներն են գերադասում եվրոպական արտադրության ինքնաթիռները: