Փարիզի հարևանությամբ գտնվող Նանտեր բնակավայրում ձերբակալվել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, ֆրանսիական ֆուտբոլի ֆերդերացիայի նախկին ղեկավար, լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին: 63-ամյա նախկին ֆունկցիոները մեղադրվում է 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպման իրավունքները Քաթարին լիազորելու մեքենայությունների մեջ: Առաջնության հյուրընկալող երկրի ընտրությունը կայացել է 2010 թվին, Ցյուրիխում: Քաթարի հետ մրցակցում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան, Ճապոնիան ու Ավստտրալիան: