Կայացել է նաև Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի Ճապոնիա-Չիլի դիմակայությունը, որտեղ չիլիացիները հույսի շող իսկ չեն թողել մրցակցին՝ հաղթելով անպատշաճորեն մեծ հաշվով՝ 4։0։ Դուբլի հեղինակ է դարձել Էդուարդո Վարգասը, մեկական անգամ աչքի են ընկել Էրիկ Պուլգարն ու Ալեքսիս Սանչեսը, ով գոլ չէր խփել ընթացիկ տարվա հունվարից: Հիշեցնենք, որ նույնպիսի արդյունք էր գրանցվել նաև Ուրուգվայ-Էկվադոր դիմակայությունում։