Ինչպես հայտնի է, իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է իտալացի անվանի մարզիչ Մաուրիցիո Սարին, ով «Նապոլիից» հետո վերջին երկու տարին գլխավորում էր Լոնդոնի «Չելսին» ու նրան Եվրոպայի լիգայում բարձունքի հասցնելուց հետո որոշեց վերադառնալ հայրենիք։ Վերադառնալը՝ վերադարձավ, սակայն այդ վերադառնալը միանշանակ չի ընդունվել ֆուտբոլասերի կողմից։ Բանը հասել է նրան, որ ի պատասխանություն Սարիի «դավաճանության»՝ «Նապոլիի» երկրպագուները Բանոլիի տներից մեկ պատից պոկել են նրան մեծարող ցուցանակը։

Հանուն ընթերցողի ընդհանուր կրթվածության, ասենք, որ Սարին ծնունդով նեապոլցի է, իսկ երկրում պատմականորեն սոցիալ-կուլտուրական բնույթի դիմակայություն է ձևավորվել, ինչը մեխանիկորեն փոխանցվել է ֆուտբոլին։ Այնպես որ խնդիրը Սարիի անձը չէ։ Խնդիրը երկրի տարբեր մասերի միջև եղած դիմակայությունն է։ Ի դեպ՝ ոչ պակաս լուրջ քննություն է սպասում նաև Անտոնիո Կոնտեին, ով «Յուվենտուսի» փոխարեն նախապատվությունը տվեց «Ինտերին»։ Կարծում ենք, որ այս կտրվածքով էլ դեռ զարգացումներ կլինեն՝ էլ չասենք, թե դրանք ինչ փոթորկուն ընթացք կունենան թիմերի հանդիպումների ժամանակ։ Դա սրի բերան գնալու պես բան կլինի, բայց թե ճակատագիր է, իրենք են ընտրել իրենց բաժին խաչը։

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ