Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին, մահացել է դատական նիստի ժամանակ՝ տեղեկացնում է Reuteers-ը։ Մահվան պատճառը սրտային անբավարարությունն է։ Մուրսին կորցրել է գիտակցությունն ու կնքել մահկանացուն։ Նա 67 տարեկան էր։ 2016 թվականին դատարանը նրան ցմահ բանտարկության էր ենթարկել լրտեսության մեղադրանքով։