Արմինե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախյան պատերազմից անմիջապես հետո բաշիբոզուկներն ու իշխանության ներկայացուցիչները ՝ շտաբներում պատերազմի հաշվին փող ուտող վերգոները կեղծեցին պատմությունը և իրենց ներկայացրին ազատամարտիկ ու պատերազմի մասնակից, որ իրականում միայն կռիվ կինո էին տեսել ։ Հիմա էլ մարդիկ երազներում են ապրիլյան պատերազմի հերոսներ դարձել։ ԱՅ փչան կռվողներ, հիմա հստակ հայտարարում եմ ՝ Ապրիլյան պատերազմը տևեց ապրիլի 2֊ից 4֊ը։ Այդ ժամանակաշրջանում հայոց արծիվ զինվորները 18֊20 տարեկաններն իրենց հրամ կազմով և արցախցիներով կենաց մահու կռիվ տալով թուրքին ետ շպրտեցին։ Առաջխաղացումը կանցնեցվեց ։ 800 հեկտարը մնաց թշնամու ձեռքին։ Ապրիլի 4֊ից հետո միայն ՊՆ ֊ ն որոշ ջոկատներ՝ ազատամարտիկների, ուղարկեց սահման ՝ խրամատ փորելու։ Հետո սկսվեց թատրոնը։ Լրագրողներ, արվեստագետներ, դերասաններ, իշխանավորներ, պատգամավորներ լցվեցին Արցախ՝ հայրենասիրություն խաղալու։ Ուրեմն Արցախում թատրոն խաղալը դարձնում եք պատերազմի մասնակցությու՞ն։ Պիղծ մարդիկ, գոնե մտածեք, որ 120 զոհված հերոսների արյան ու հոգիների առաջ պատասխան եք տալու։ Դժվար է հավատալ, որ մեր մեջ գոյատևողները նույնչափ պիղծ են , որքան թուրքը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: