Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկար մանկահասակ որդու հետ, թվիթերյան օգտատերերի մի ստվար խումբ քննադատության թիրախ է դարձրել նրան, հիշեցնելով, որ նրա նախագահ հայրը միգրացիոն օրենսդրության փոփոխությամբ ցանկանում է միգրանտների երեխաներին բաժանել ծնողներից, ինչի պատճառով արդեն 1,5 հազար երեխա, ըստ CNN-ի չեն կարողանում գտնել եւ շատ երեխաներ պարզապես անհետ կորչում են:  WP-ն էլ հիշեցրել է, որ նախագահ Թրամփը առաջարկել է բաժանված երեխաներին ուղարկելԱրկանզասի եւ Տեխասի ռազմականբազաներ: Թվիթերյան օգտաերերը չեն քաշվել հայտարարելու, որ կամ Իվանկան շատ դաժան է, կամ շատ հիմար՝ նման լուսանկար հրապարակելով, այն դեպքում, երբ նրա հայրը նման քաղաքական գծին է աջակցում: