«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպանը քիչ առաջ դատարանին ներկայացրեց արտոնագիրը, որով հաստատվում է, որ դատարանի կողմից սահմանված գրավի գումարը՝ 10 մլն ՀՀ դրամը, վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին:

Կարո Եղնուկյանի խափանման միջոցի քննարկման ժամանակ դատական նիստերի դահլիճում ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը: