Ռուսաստանի օդատիեզերական ուժերը համալրվել են МиГ-35 երկու նորագույն կործանիչներով՝ այս մասին ՏԻԱ Նովոստի-ին տեղեկացրել է «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իլյա Տարասենկոն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռներն արտադրությունից իջել են գերկարճ ժամանակում։ Տնօրենը հավաստել է, որ մինչև տարեվերջ պլանավորված է ևս չորսն արտադրել։ Նկատենք, որ ԱՄՆ-ում МиГ-35-ները որակել են որպես ամենաարդյունավետ բազմաֆունկցիոնալ կործանիչ։