Ամերիկայի գավաթի խաղարկության B խմբում երեկ մրցել են Պարագվայի ու Քաթարի ընտրանիները։ Հանդիպումը ստացվել է լարված, դարպասի գրավումներով՝ առատ։ Նախ աչքի են ընկել պարագվայցիները՝ դառնալով երկու գոլի հեղինակ, սակայն այդպես էլ չեն կարողացել դիմակայությունը հասցնել հաղթական ավարտ։ Հիշեցնենք, որ այս խմբում են հանդես գալիս նաև Արգենտինայի ու Կոլումբիայի ընտրանիները, որոնց մրցավեճն ավարտվել է վերջինիս հաղթանակով, 2։0 հաշվով։