Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբում մրցելույթները հաղթանակով սկսեց Ուրուգվայի ընտրանին, որին առաջին տուրում մրցակից էր բաժին հասելԷկվադորի հավաքականը։ Արդեն իսկ առաջին խաղակեսում աշխարհի կրկնակի չեմպիոնները զարգացրեցին գերազանց արագություն ու առջևում էին 3։0 հաշվով։ Լոդեյրոյի հետ մեկտեղ գոլեր հեղինակեցին հանրահայտ Կավանին ու Սուարեսը։ Շնորհիվ Մինայի ինքնագոլի, ուրուգվայցիները ևս մեկն ավելացրեցին եղածին՝ տոնելով 4։0 հաշվով հաղթանակ։ Հանուն ճշմարտության նշենք, որ արդեն 24-րդ րոպեից էկվադորցիները մնացել էին տասը հոգով։

Гол - 3:0 - 44' Суарес Л. (Касерес М.), Уругвай