Չինական Sohu հրատարակության հաղորդմամբ Ռուսաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից առաջ է անցել գերձայնային զենքի հարցում ու աշխարհին հարկադրել է կասկածի տակ առնել ԱՄՆ-ի հզորությունը։ Համաձայն հոդվածի՝ ամերիկացիներն այս ուղղությամբ ավելի վաղ են աշխատանքներ ծավալել, սակայն չեն կարողացել հասնել էական արդյունքների։ Ռուսաստան այսօր իսկ կարող է ցուցադրել գերձայնային «Ավանգարդ» ու «Ցիրկոն» հրթիռներն այն դեպքում, երբ ամերիկացինները նման բանի ունակ կլինեն 4-5 տարի անց։