Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել․․․ Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որևէ արձանագրված դեպք չի եղել», -ասում է դատարանում պարոն Քոչարյանը և և ես հիշում եմ, որ իսկապես երկու հարյուր մարդու աչքի առաջ Պողոս Պողոսյանին սպանած ԿՈՒԿՈՒ-ի անմեղության կանխավարկածը չի խախտել, ընդամենն ասել է, որ ոչ մի սարսափելի բան չի եղել, երբ նախագահները տեղից տեղ են շարժվում, կարող են նաև մարդիկ սպանվել․․․ Ասել է հանրային, հեռուստատեսությամբ, ի գիտություն․․․ Ողջ Հայաստանն է լսել, նաև դատարանը․․․ Եվ դատարանը դա ընդունել է ի գիտություն, վկաներ «չեն գտնվել», «ազատ-անկաշկանդ» դատարանն ազատ է արձակել ԿՈՒԿՈՒին։ Այդպիսի արդարադատ ր լսող դատարան էր Քոչարյանի դատարանը։ Բա չէ, հիմա,, էլ ըմբոստություն, էլ «յախա փախցնել», էլ օրենք, էլ փուչիկ․․․ Օրենքս որն է, այ մարդ․․․»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: