Հյուսիսային Կովկասի գործերով ՌԴ նախարար Սերգեյ Չեբոտարյովը հաստատել է, որ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ սամիտը նշանակված է օգոստոսին՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Թեհրանում ընթացող կոնֆերանսի բացմանը նա հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Հասան Ռոուհաննիի հանդիպելիք վայրը լինելու է Սոչին։ Համենայն դեպս այդպես է պլանավորված։