Կանադայում 20-ամյա աղջիկը մահացել է սիրեցյալի հետ համբուրվելուց հետո՝ հաղորդում է Journal De Quebec-ը։ Նշվում է, որ աղջիկը սուր ալերգիկ ռեակցիա է ունեցել գետնընկույզի նկատմամբ, իսկ հանդիպումից ոչ շատ առաջ նրա սիրեցյալը գետնընկույզի յուղով պատրաստված սենդվիչ է կերել։ Համբուրվելուց հետո աղջիկը սկսել է դժվարությամբ շնչել, օգտվել է ինգալյատորից, սակայն այն չի օգնել։ Տղան շտապօգնություն է կանչել, սակայն այն նույնպես ոչնչով չի կարողացել օգնել։