Երեկ Բրազիլիայում մեկնարկեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Առաջնության անդրանիկ խաղի անցկացումը (A խումբ) վերապահված էր խաղարկությունը հյուրընկալած երկրի ներկայացուցիչներին, ովքեր էլ, հուրախություն սեփական երկրպագուների, ունեցան հաղթական հանդիպում։ Բոլիվիացիների դարպասը երկու անգամ խոցել է Կոուտինիոն, հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպել է Էվերտոնը՝ 3։0։ Այս խմբի Պերու-Վենեսուելա դիմակայությունում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։