Երեկ Բրազիլիայում մեկնարկեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթի հերթական խաղարկությունը։ Մրցաշարը (B խումբ) պարտությամբ սկսեց Արգենտինայի ընտրանին, որի մրցակիցը Կոլումբիայի հավաքականն էր։ 71-րդ րոպեին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո աչքի է ընկել Ռոխեր Մարտինեսը, 86-րդ րոպեին Դուվան Սապատան կրկնապատկել է հաշիվը։ Գոլային փոխանցումը կատարել է Խեֆերսոն Լերման։ Այս խմբում են նաև Պարագվայի ու Քաթարի ընտրանիները։


Ставьте ответственно. Gambling Therapy. 18+